Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբենները, անմիջապես պատգամավորներ ուղարկելով Թեսաղմի երկիր՝ Դավթի մոտ, ասաց. «Ինձ հետ քո ո՛ւխտը կնքիր, և ես քեզ կօգնեմ ամբողջ Իսրայելը քո կողմը դարձնելու համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։ |
Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։
Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցավ գնաց նրա հետ։ Հուդայի երկրի ամբողջ ժողովուրդը և Իսրայելի ժողովրդի կեսը գնացին արքայի հետ։
Հովաբը, մտնելով պալատ՝ արքայի մոտ, ասաց. «Դու այսօր ամոթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։
Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։
Աբեններն ասաց Դավթին. «Գնամ և ամբողջ Իսրայելին հավաքեմ իմ տեր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ կապեմ, և դու թագավորես բոլոր նրանց վրա, որոնց ցանկանա քո անձը»։ Դավիթն Աբեններին հետ ուղարկեց, և նա գնաց խաղաղությամբ։
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։