Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Թագավորությունը վերցնելու եմ Սավուղից և Դավթի թագավորությունն եմ հաստատելու Իսրայելի ու Հուդայի երկրի վրա Դանից մինչև Բերսաբեե”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։ |
Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։
Արքան իր մոտ գտնվող զորքի հրամանատար Հովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, ժողովրդի հաշվառո՛ւմ կատարիր, որ գիտենամ նրանց թիվը»։
Աբեններն ասաց Դավթին. «Գնամ և ամբողջ Իսրայելին հավաքեմ իմ տեր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ կապեմ, և դու թագավորես բոլոր նրանց վրա, որոնց ցանկանա քո անձը»։ Դավիթն Աբեններին հետ ուղարկեց, և նա գնաց խաղաղությամբ։
Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։
Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։
Տերը քեզ հետ վարվեց այնպես, ինչպես իմ միջոցով հայտնել էր։ Տերը քո ձեռքից խլելու է թագավորությունդ և տալու է քո ընկերոջը՝ Դավթին,