Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը. |
Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։
Նա թագավորի փրկությունն ապահովում է և ողորմություն է անում իր օծյալին՝ Դավթին, ու նրա սերնդին մինչև հավիտյան»։
Այդ օրն էր, որ Դավիթն առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու հանձնարարություն տվեց Ասափին ու նրա եղբայրներին։
դուք, որ դոփահարում էիք սրինգների առաջ, որոնք որպես հաստատուն հաճույքներ համարեցիք և ոչ անցավոր,
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։
Պարող կանայք երգելով ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց»։
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։