Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ինձ կփրկի իմ թշնամիներից և ինձ վրա հարձակվողներից ավելի վեր կդասի ինձ, անիրավ մարդուց կփրկի ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝ Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիր Եվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։ |
Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։
Դավիթը համոզվեց, որ Տերն է իրեն Իսրայելի վրա թագավոր հաստատել և իր թագավորությունը բարձրացրել իր ժողովրդի՝ Իսրայելի համար։
Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
Քո փայլուն մարտե՛րը մղիր, Թագավորի՛ր հանուն ճշմարտության Եվ հեզերի արդարության, Եվ քո աջը ահ կտարածի։
Այդ սերնդից պիտի ծնվի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի։ Նրա թագավորությունը Գովգի թագավորությունից հզոր պիտի լինի, նրա թագավորությունը պիտի բարգավաճի։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։