Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:31
11 Խաչաձեւ Հղումներ  

Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, ավետիս տանեմ արքային, քանզի Տերն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։


Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետնին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛ւյն։ Օրհնյալ է Տերը՝ քո Աստվածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տեր արքայի վրա էին բարձրացրել»։


Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշվիր»։ Նա մի կողմ քաշվեց ու կանգնեց։


Ո՜վ իմ զորություն, քեզ կապավինեմ, Քանզի դու ես իմ օգնական Աստվածը։


Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ