Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օտարների որդիները երբ իմ մասին լսեցին, սուտ կերպով հավատարմություն հայտնեցին ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օտարների որդիները խոնարհվեցին ինձ Եվ հնազանդվեցին ինձ՝ իրենց ականջով լսելով։ |
Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի. «Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», և ներքինին էլ թող չասի. «Ես չոր փայտ եմ»։
Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,
Սիմոնն ինքն էլ հավատաց և մկրտվելով մշտապես Փիլիպպոսին էր հետևում։ Նա, տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։