Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։ |
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։
Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։
Երբ Սավուղը վերադարձավ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահավասիկ Դավիթը Գադդայի անապատում է»։