Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա նստեց քերովբեների վրա ու թռավ, և երևաց հողմերի թևերի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հեծավ քերովբեին ու թռավ Եվ երևաց հողմի թևերի վրա։ |
Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։
Մի՛ մատնիր ինձ, Տե՜ր, մեղավորների ցանկությանը, Որոնք խորհեցին իմ մասին. ինձ վայր մի՛ նետիր, Որպեսզի նրանք երբեք չբարձրանան, Եվ նրանց խորհուրդները չկատարվեն։ Հանգիստ
Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։
Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին.
Եվ Իսրայելի Աստծու փառքը քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ։ Կանչեց այն մարդուն, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։