Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:9
13 Խաչաձեւ Հղումներ  

մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։


Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մեջ, որ Դավիթը դրա համար էր կանգնեցրել։


Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։


Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,


Կտավատն ու գարին կարկտահարվեցին, որովհետև գարին հասած էր, կտավատը՝ սերմնակալած,


իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետև դեռ չէին հասունացել։


Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և հրապարակավ պատժի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ զայրույթը վերանա Իսրայելի վրայից»։


«Եթե մեկը մահվան դատապարտվելու արժանի հանցանք կատարի, և մահվան դատապարտվի, ու նրան կախեն ծառից,


Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։


Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։