Նրա բոլոր ծառաները մեկ առ մեկ անցնում էին նրա մոտով. բոլոր քերեթիները, փելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դավթի առջևից։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Հովաբի մարդիկ, քերեթիները, փելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որպեսզի հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։ |
Նրա բոլոր ծառաները մեկ առ մեկ անցնում էին նրա մոտով. բոլոր քերեթիները, փելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դավթի առջևից։
Հովաբն Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու փելեթիների,
Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։
Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։
Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։
Նա Սադովկ քահանային, Նաթան մարգարեին, Հովիդայեի որդի Բանեային, քերեթիներին ու փելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրա,
Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։