Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Երբ նրանք Գաբավոնի մեծ քարի մոտ էին, նրանց դիմաց ելավ Ամեսային։ Հովաբը հագել էր իր զրահավոր թիկնոցը, դրա վրա մեջքին կապել էր պատենավոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։


Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։


Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։


Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ