Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչև Աբել ու Բեթմաքա, և բոլոր ընտիր զինվորները հավաքվեցին ու հետևեցին նրան։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան բռնելու համար Հովաբի մարդիկ պաշարեցին Աբելն ու Բեթմաքան և քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրև պատվար ծառայեց։ Հովաբի ամբողջ զորքը քանդում-կործանում էր պարիսպը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։ |
Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչև Աբել ու Բեթմաքա, և բոլոր ընտիր զինվորները հավաքվեցին ու հետևեցին նրան։
Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի արքային. “Չի մտնի այս քաղաքը, այնտեղ նետեր չի արձակի, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա շուրջ հողաթումբ չի կանգնեցնի,
Ահա փոքրիկ մի քաղաք, նրա մեջ՝ սակավաթիվ մարդիկ, և մեծազոր մի թագավոր հարձակվում է դրա վրա, պաշարում այն ու մեծամեծ պատնեշներ շինում նրա դեմ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Ասորեստանի թագավորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրա, դա չպիտի փակի վահաններով և ոչ էլ պատնեշներով պիտի շրջապատի դա,
Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների մասին և Հուդայի արքայի ապարանքի մասին, որոնք քանդվել են աշտարակներ և մարտկոցներ կառուցելու նպատակով,
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։
շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։
Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից