Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Ասորեստանի թագավորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրա, դա չպիտի փակի վահաններով և ոչ էլ պատնեշներով պիտի շրջապատի դա,


Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։


Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչև այսօր այն գոյություն ունեցավ ինձ բարկացնելու և զայրացնելու համար. իմ աչքի առաջ պետք է ջնջել


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների մասին և Հուդայի արքայի ապարանքի մասին, որոնք քանդվել են աշտարակներ և մարտկոցներ կառուցելու նպատակով,


շուրջը կհաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտկոցներ կշինես, պատնեշով կշրջապատես, շուրջը բանակներ կկանգնեցնես ու պարսպակործաններ կտեղադրես չորս կողմը։


“Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Սա այն Երուսաղեմն է և նրա շրջակա գավառները, որ դրել եմ հեթանոսների մեջ։


Վա՜յ ապստամբ, ապականված և բռնակալ քաղաքին.


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու և այդպիսի ազգից վրեժ չե՞մ լուծելու։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու։


որովհետև իմ խոսքերի դառնությամբ ծաղր ու արհամարհանք վաստակեցի։ Իմ թշվառության պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խոսքը նախատինք և հանապազօրյա ծաղրուծանակ բերեց ինձ։


Երուսաղեմի գրավվելու ժամանակ՝ Հուդայի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքն իր ամբողջ զորքով եկավ հասավ Երուսաղեմ և պաշարեց այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ