Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի զորավար Աբենները՝ Ների որդին, վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին ու տարավ Մաանայիմ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին, նրան տարավ Մանայիմ, |
Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։
Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժվեցին դեպի արևելք, անցան Հորդանան գետը, ճեղքեցին ձորերն ու եկան Մաանայիմ։
Թող ձեր ձեռքերը զորանան, ու դուք քաջասիրտ լինեք։ Մեռավ ձեր տերը՝ Սավուղը, և Հուդայի տունն ինձ իր վրա թագավոր է օծել»։
Երբ Սավուղի տան և Դավթի տան միջև պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սավուղի տունն էր կառավարում։
Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։
Եփրեմի ցեղից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն կտրիճներ, անվանի մարդիկ, ըստ իրենց գերդաստանների։
Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։
Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին ու Բաաղին։
Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,
Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Դավիթը դիմելով զորքին՝ Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Նա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մոտ ինձ ես դիմում»։