Աբեններն ասաց Հովաբին. «Թող կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջև»։ Հովաբն ասաց. «Թող մրցեն»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբն ասաց. «Կենդանի է Տերը։ Եթե դու խոսած չլինեիր, ժողովուրդն այգաբացին վեր էր կենալու, և ամեն մեկը հալածելու էր իր եղբորը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։ |
Աբեններն ասաց Հովաբին. «Թող կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջև»։ Հովաբն ասաց. «Թող մրցեն»։
Աբենները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թե չգիտես, որ սրա վերջը դառնություն կլինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարվեն»։
Հովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առավ, այլևս չհալածեց Իսրայելին, և պատերազմը դադարեց։
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։