Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբենները մի անգամ ևս ասաց Ասայելին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետնին չխփեմ, թե չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ Հովաբին, և ինչի՞ նման կլինի դա։ Վերադարձի՛ր քո եղբայր Հովաբի մոտ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:22
6 Խաչաձեւ Հղումներ  

Աբեններն ասաց. «Թեքվի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մեկին ու վերցրո՛ւ նրա զենքերը»։ Սակայն Ասայելը չուզեց նրան հետապնդելուց հրաժարվել։


Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։


Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,


Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, և նա փրկվեց»։ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, ապա թե ոչ, քեզ կսպանեմ”»։