Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ասայելը չուզեց հետ կանգնել։ Աբենները նիզակով հարվածեց նրա կողին, և նիզակը զիստից դուրս եկավ։ Նա ընկավ այնտեղ ու մեռավ տեղում։ Ով Ասայելի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել։ Ռեքաբ և Բաանա եղբայրները գաղտագողի


Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։


Դավիթն իր զորքով գնաց Երուսաղեմ, այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ։ Դավթին ասացին. «Դու այստեղ չես մտնի, նույնիսկ կույրերն ու կաղերը քեզ դեմ են կանգնել և ասում են. “Դավիթն այստեղ թող չմտնի”»։


Հովաբն ու Աբեսսան Աբենների հետևից ընկած հետապնդում էին նրան, և երբ Գայի դիմաց, Գաբավոնի անապատի ճանապարհի վրա գտնվող Ամովնի բլուրը հասան, արևը մայր մտավ։


Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ