Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ծառան արքայի հետ հազիվ անցնի Հորդանան գետը։ Արքան ինձ ինչո՞ւ է այդ հատուցումը տալիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։ |
Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։
Իսրայելը Հովսեփին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված թող ձեզ հետ լինի և ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը։
Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։
Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։
Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հոր ու մոր գերեզմանի մոտ։ Քո ծառա Քամաա՛մը թող անցնի իմ տեր արքայի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։
Ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը. անցավ և արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, և նա իր տեղը վերադարձավ։
վերադարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տերն ասել էր քեզ. “Հաց չուտես և ջուր չխմես”, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու”»։
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու,
գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղեհեմի դիմաց, որպեսզի քաղդեացիների երկյուղից անցնեն գնան եգիպտացիների երկիրը։
Եվ ահա ես այսօր բռնում եմ այն ճանապարհը, որը երբևէ պիտի բռնի այս երկրի վրա եղող ամեն մարդ։ Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց Տերը՝ ձեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ։
իմանալով, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ հայտնեց։