Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։ |
Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր արքային կերակրել, երբ վերջինս բնակվում էր Մաանայիմում, քանի որ նա շատ հարուստ մարդ էր։
Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայելի բոլոր հարուստների վրա հարկ դրեց, ամեն մեկից հիսունական սիկղ արծաթ վերցրեց։ Ասորեստանի թագավորը հետ դարձավ. չմնաց երկրում։
Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։