Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:32
14 Խաչաձեւ Հղումներ  

Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։


Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։


Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։


Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։


Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։


Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։


Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։


Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։


Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։


Թագավորն ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քեզ կկերակրեմ ինձ մոտ Երուսաղեմում»։


Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։


Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ