Աբեսաղոմը Քուսիին ասաց. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած քո սերը, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն ընդառաջ եկավ արքային։ Նա արքայի գնալու օրվանից մինչև նրա խաղաղությամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մորուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել և ո՛չ էլ հագուստներն էր լվացել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։ |
Աբեսաղոմը Քուսիին ասաց. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած քո սերը, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։
Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։
Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։