Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։


Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։


Արքան հարցրեց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ նրան Աստծու բարերարությունը ցույց տամ»։ Սիբան ասաց արքային. «Հովնաթանն ունի ոտքերից հաշմված մի որդի»։


Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։


Այդ ժամանակ Ադերն ինքը և իր հոր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։


Հովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։


Հովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային։


Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։


Դավիթն ու նրա մարդիկ առավոտյան կանուխ վեր կացան, որ գնան, այլազգիների երկիրը պահպանեն, իսկ այլազգիները դուրս եկան՝ պատերազմելու Իսրայելի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ