Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեսայիին ասացե՛ք. “Մի՞թե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես և ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն”»։ |
Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։
Հովաբն իրեն լուր տվող մարդուն ասաց. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետնին չտապալեցիր։ Ես այսօր քեզ հիսուն սիկղ արծաթ և մի սուր կտայի»։
Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ կհավաքես Հուդայի երկրի մարդկանց, և դու էլ այստեղ կգաս»։
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։
Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից»։