Արքան իր երեսը ծածկեց և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդյա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։ |
Արքան իր երեսը ծածկեց և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդյա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ»։
Արդ, վե՛ր կաց և սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդվում եմ Տիրոջ անունով, որ եթե այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկությունից սկսած մինչև այժմ»։
Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։
Հովրամն իր բոլոր մարտակառքերով եկավ Սիովր, բայց շրջապատվեց եդովմացիների կողմից։ Առավոտյան՝ լույսը չբացված, կարողացավ մարտակառքերի զորավարների հետ ճեղքել պաշարումը։ Այսպիսով նրանք վերադարձան իրենց վրանները։
և ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող”։
Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։
Արևամուտին Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ թաքնվել էին, և քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։
և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։
Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։
Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։