Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ զորքը քեզ մոտ կբերեմ, ինչպես հարսն է իր ամուսնու մոտ գալիս, և միայն մեկ մարդու կյանքին վերջ կտամ, իսկ ամբողջ զորքը խաղաղության մեջ կլինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։ |
Աբեններն ասաց Դավթին. «Գնամ և ամբողջ Իսրայելին հավաքեմ իմ տեր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ կապեմ, և դու թագավորես բոլոր նրանց վրա, որոնց ցանկանա քո անձը»։ Դավիթն Աբեններին հետ ուղարկեց, և նա գնաց խաղաղությամբ։
Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։