Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից, |
Արքան ասաց. «Նա որտե՞ղ է»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա լադաբարացի Ամիելի որդի Մաքիրի տանն է»։
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Նույնպես քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակուսի որդիները և Բերզեղայի որդիները։ Այս վերջինը կոչվեց այսպես, երբ իր համար կնության առավ Բերզեղա Գաղադացու դուստրերից։
Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։