Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։ |
Աքիտոփելն ասաց Աբեսաղոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դավթին և գիշերով նրա դեմ ելնեմ։
Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։
չեք էլ խորհել, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։
թե ինչպե՛ս ճանապարհին ելավ քո դեմ և չվախենալով Աստծուց՝ կոտորեց քո բանակի վերջապահներին ու հոգնելու պատճառով հետ ընկածներին, երբ դու քաղցած ու հոգնած էիր։