Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեսաղոմն այսպես էր վարվում ողջ Իսրայելի նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մոտ։ Աբեսաղոմը շահում էր Իսրայելի բոլոր մարդկանց սրտերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ |
Ես տեսա, որ արեգակի ներքո բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։