Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երբ որևէ մեկը նրան էր մոտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դեպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։


Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։


Եթե թշնամիդ քեզ աղաչի և բարձրաձայն աղերսի, մի՛ հավատա նրան, քանզի յոթ չարիք կա նրա սրտում։


Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ