Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։
Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։
իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։
Հովնաթանն ու Աքիմաասը Ռովգելի աղբյուրների մոտ էին, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու հայտնեն Դավիթ արքային, որովհետև իրենք չէին կարող քաղաք մտնել ու երևալ այնտեղ։
Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատվավոր մարդ է և ինչ որ ասում է, անպայման կատարվում է։ Արի՛ գնանք նրա մոտ, թերևս մեզ ցույց տա այն ճանապարհը, որով պետք է գնանք»։
(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։