Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Հովնաթանն ու Աքիմաասը Ռովգելի աղբյուրների մոտ էին, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու հայտնեն Դավիթ արքային, որովհետև իրենք չէին կարող քաղաք մտնել ու երևալ այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։


Ահա քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և եթե որևէ բան լսես արքայի տնից, հայտնի՛ր Սադովկ ու Աբիաթար քահանաներին։


Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով ինձ հայտնե՛ք ամեն ինչ, որ կլսեք»։


Մինչ նա խոսում էր, եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու նշանավոր մարդ ես և բարի լուր ես տալու»։


Մի օր Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոողեթի Քարի մոտ, որը Ռովգելի երկրի մոտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, և Հուդայի երկրի բոլոր երևելիներին՝ արքայի ծառաներին,


Ապա սահմանը բարձրանում է Աքովրի ձորի չորրորդ մասով, հարավային կողմից իջնում է Գաղգաղ, որը Ադոմիմի մուտքի դիմացն է, հարավային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբյուրի ջրին և վերջանում է Ռովգեղի աղբյուրի մոտ։


Սահմաններն իջնում են Ենովմի որդիների հովտի դիմացի լեռան եզերքը, որ հյուսիսում Ենակի ռափայինների մասն է, և հարավից՝ Հեբուսի հետևից, իջնում են Ենովմի որդիների Գայի բնակավայրը և գնում Ռովգելի աղբյուրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ