Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Մինչ նա խոսում էր, եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու նշանավոր մարդ ես և բարի լուր ես տալու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:42
10 Խաչաձեւ Հղումներ  

Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։


Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով ինձ հայտնե՛ք ամեն ինչ, որ կլսեք»։


Հովնաթանն ու Աքիմաասը Ռովգելի աղբյուրների մոտ էին, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու հայտնեն Դավիթ արքային, որովհետև իրենք չէին կարող քաղաք մտնել ու երևալ այնտեղ։


Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։


Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։


Հովնաթանը պատասխան տվեց Ադոնիային՝ ասելով. «Հիրավի, մեր տերը՝ Դավիթ արքան, թագավոր դարձրեց Սողոմոնին։


Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես քեզ չասացի՞, թե նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ միայն չար բան»։


Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։


Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ