Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբեսաղոմն ունեցավ երեք տղա և մեկ աղջիկ, որի անունը Թամար դրեց։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր և դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը՝ նրա համար ծնեց Աբիային։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:27
6 Խաչաձեւ Հղումներ  

Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։


Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։


«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.


«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։