այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։ |
այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։
Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։
Մեմփիբոսթեն նրան ասաց. «Տե՛ր իմ արքա, ծառաս ինձ խաբեց, քանի որ քո ծառան նրան ասաց՝ “Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մոտ”, քանի որ քո ծառան կաղ է։
Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։
Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։