Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:19
22 Խաչաձեւ Հղումներ  

Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։


Արքան պատասխանեց և ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ Կինն ասաց. «Ասա՛, տե՛ր իմ արքա»։


Կգաս արքայի մոտ և նրա հետ այսպես կխոսես»։ Եվ Հովաբը նրան հայտնեց այն, ինչ պետք է ասեր։


նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։


Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։


Քո ձեռքերը կապված չէին, քո ոտքերը շղթայված չէին։ Քեզ չբերեցին, ինչպես Նաբաղին էին բերել, այլ ընկար, ինչպես մեկն է ընկնում անիրավ մարդկանց առջև»։ Ամբողջ ժողովուրդը հավաքվեց նրան ողբալու։


Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։


Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։


Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։


Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։


Արդ, թույլ տուր անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կանցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կխմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի, մինչև որ դուրս գանք քո սահմաններից”»։


որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։


Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։


Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։


«Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում


Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։


Դավիթը Հովնաթանին պատասխան տվեց՝ ասելով. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, և դրա համար էլ կմտածի, որ Հովնաթանն այդ մասին թող չիմանա, թե չէ չի կամենա։ Բայց վկա է Տերը, և վկա ես դու, որ, ինչպես ասացի, ինձ մի քայլ է բաժանում հորդ նյութած մահից»։


Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ