Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Մեմփիբոսթեն նրան ասաց. «Տե՛ր իմ արքա, ծառաս ինձ խաբեց, քանի որ քո ծառան նրան ասաց՝ “Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մոտ”, քանի որ քո ծառան կաղ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:27
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։


Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։


Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։


Արքան Սիբային ասաց. «Թող քո՛նը լինի ամեն ինչ, որ Մեմփիբոսթեին է պատկանում»։ Սիբան, գլուխը խոնարհելով, ասաց. «Շնորհ գտա քո առաջ, տե՛ր իմ արքա»։


Հեմինայի որդի Գերայի որդի բավուրիմացի Սեմեին շտապեց ու Հուդայի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկավ դիմավորելու Դավիթ արքային։


Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։


Արքան հարցրեց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ նրան Աստծու բարերարությունը ցույց տամ»։ Սիբան ասաց արքային. «Հովնաթանն ունի ոտքերից հաշմված մի որդի»։


Սիրտս խոցվեց և ցամաքեց խոտի նման, Իմ հեծության ձայնից մոռացա հացս ուտել։


Սրբերի, որ երկրի վրա են, Եվ երևելիների հանդեպ է իմ ողջ փափագը։


Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։


Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,


Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ