Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնը նեղվում էր այն աստիճան, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով։ Թամարը կույս էր, և Ամովնի համար դժվար էր նրան մերձենալու որևէ փորձ անել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։ |
Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։
Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։
Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։