Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:4
21 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքան գնաց իր տունը՝ Սամարիա, տխուր ու հուսահատ։


Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։


և սատանային առիթ մի՛ տվեք։


Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։


Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։


Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Հիրավի, բարկությունն անզգամին սպանում է, նախանձը՝ մեռցնում մոլորյալին։


Նաբոթն ասաց արքային. «Աստված մի՛ արասցե, որ իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։


Նա ասաց Ամովնին. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր հյուծվում, ո՜վ արքայորդի, և ինձ չես պատմում»։ Ամովնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։


Ամովնը նեղվում էր այն աստիճան, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով։ Թամարը կույս էր, և Ամովնի համար դժվար էր նրան մերձենալու որևէ փորձ անել։


Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, և տեղի տալով՝ Սավուղը գետնից վեր կացավ ու նստեց աթոռին։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Նրա մոտ եկավ կինը՝ Հեզաբելը, խոսեց նրա հետ և ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովված, և հաց չես ուտում»։


Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։


Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ