Պատգամաբերն ասաց Դավթին. «Նրանք հարձակվեցին մեզ վրա և դուրս եկան մեր դեմ, մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դարպասը,
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։ |
Պատգամաբերն ասաց Դավթին. «Նրանք հարձակվեցին մեզ վրա և դուրս եկան մեր դեմ, մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դարպասը,
Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։
Նրանց սերունդները կկոտորվեն Եսեբոնից մինչև Դեբովն, և նրանց կանայք անգամ կրակ գցեցին Մովաբի վրա»։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։