Հովաբի պատգամաբերը գնաց Երուսաղեմ, արքայի մոտ, հասավ ու հաղորդեց Դավթին ամեն ինչ՝ պատերազմի բոլոր դեպքերը, ինչպես պատվիրել էր Հովաբը։ Դավիթը բարկանացավ Հովաբի վրա և ասաց պատգամաբերին. «Ինչո՞ւ քաղաքին մոտեցաք պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպից ձեզ հարվածելու են։ Չե՞ք հիշում, թե ով սպանեց Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրա երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ էիք մոտեցել պարսպին»։