Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:25
8 Խաչաձեւ Հղումներ  

բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։


Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանվել է, ողբաց իր մարդու մահը։


Հովաբը Ռաբաթում պատերազմում էր ամովնացիների դեմ և գրեթե գրավել էր թագավորանիստ քաղաքը։


Բայց Իսրայելի մարդիկ դարձյալ զորացան և նորից ճակատ կազմեցին՝ պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։


Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ