Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Դավթին հայտնեցին այդ մասին։ Նա հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանան գետը և հասավ Քաղամակ։ Ասորիները Դավթի դիմաց գնդեր հանեցին ու պատերազմեցին նրա դեմ։


Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց։ Դավիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար միայն հարյուր մարտակառք թողնելով։


Երբ Դավիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մոտ մարդիկ էին հավաքվել, և նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս և հաստատվեցին այնտեղ։ Նա թագավորեց Դամասկոսում և Իսրայելի թշնամին դարձավ Սողոմոնի թագավորության ամբողջ ընթացքում։


Ասորիները փախան Դավթի առջևից։ Դավիթն ասորիներից յոթ հազար մարտակառքի հեծյալներ ու քառասուն հազար հետևակ կոտորեց և սպանեց զորքի հրամանատար Սովփաքին։


Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին,


Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։


Եվ ահա Բարակը հետապնդելով գալիս էր Սիսարայի հետևից։ Հայելը նրան ընդառաջ ելավ և ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Նա մտավ նրա մոտ, և ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա ծնոտի մեջ։


Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց, Իր աջը՝ մուրճին՝ իսպառ ջախջախելու և ոչնչացնելու։ Հարվածեց Սիսարային, Ջարդեց նրա ծնոտը, ցիցը խրեց նրա գլխի մեջ և սպանեց։