Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց, Իր աջը՝ մուրճին՝ իսպառ ջախջախելու և ոչնչացնելու։ Հարվածեց Սիսարային, Ջարդեց նրա ծնոտը, ցիցը խրեց նրա գլխի մեջ և սպանեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին, Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց, Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։


Ապա Քաբերի կին Հայելն առավ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտավ նրա մոտ, ցիցը մխեց նրա ծնոտի մեջ և նրան գետնին գամեց։ Նա տապալվեց նրա ոտքերի առաջ և հոգին փչեց։


Ջուր խնդրեց, իսկ նա կաթ տվեց, Իշխանների ամանով կարագ մատուցեց։


Նա ծանրացած ընկավ նրա ոտքերի, Ընկավ նրա ծնկների միջև, Այնտեղ կորացավ, մինչև որ գետնին փռվեց, ընկավ թշվառականը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ