Եվ Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր ծառաներից մեկին կանչելով՝ Դավիթն ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարվածեց, ու մարդը մեռավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։ |
Եվ Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ։
Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ Հովաբի մոտ, սպանեց նրան ու թաղեց անապատի մոտ գտնվող նրա տան մեջ։
Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։
Եվ իր անդրանիկ որդուն՝ Եթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետև վախեցավ, քանի որ մանուկ էր։