ԱՌԱԿՆԵՐ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։ |
Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
որպեսզի ձեր կյանքը երկար լինի, ինչպես նաև ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է ձեր հայրերին՝ տալու ձեզ, այնքան ժամանակ, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։
Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։