Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [Աստված ապավեն]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [Աստծու մեջ է ուժը]։
ԱՌԱԿՆԵՐ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց նրա յոթ սյուները, |
Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [Աստված ապավեն]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [Աստծու մեջ է ուժը]։
Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։
Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։
Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։
Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։