Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
ԱՌԱԿՆԵՐ 8:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկիրն ստեղծելուց առաջ, և նախքան անդունդներ կբացեր, և աղբյուրների ջրեր կբխեցներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։ |
Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Քանզի Հայրը սիրում է Որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք.
Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։ Եվ դարձյալ. «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։