5 Խորքը ծածկեց նրանց. քարի պես ընկղմվեցին անդունդը։
5 Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։
Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առաջ, և ծովի միջով անցան ինչպես ցամաքով, իսկ նրանց հալածողներին քարերի նման ընկղմեցիր բազում ջրերի մեջ։
Որովհետև դառնացրին խոսքն Աստծու Եվ բարկացրին Բարձրյալի խորհուրդները։
և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
Քո հողմն առաքեցիր, և ծովը ծածկեց նրանց. կապարի պես սուզվեցին սաստկացած ջրերում։
Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։
երկիրն ստեղծելուց առաջ, և նախքան անդունդներ կբացեր, և աղբյուրների ջրեր կբխեցներ,
Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։
Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ
Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։
Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։
Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։