ԱՌԱԿՆԵՐ 6:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ցավ և անարգանք պիտի կրի, և երբեք չի կորչելու նրա նախատինքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։ |
քանի որ Դավիթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջև, չէր շեղվել այն ուղուց, որ պատվիրել էր իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարված դեպքից։
«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։