Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
ԱՌԱԿՆԵՐ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ իսկ պատճառով նրա կործանումը հանկարծակի կգա. կհաշմվի ու կմաշվի առանց բժշկության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։ |
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,
Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
քանզի հանկարծակի է լինելու վախճանը ամբարիշտների, և ո՞վ է ճանաչելու պատուհասը թե՛ մեկի և թե՛ մյուսի։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։
Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։